Հասարակական

Տավուշի մարզի Սևքար գյուղի մոտ այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

1 րոպեի ընթերցում

Տավուշի մարզի Սևքար գյուղի մոտ այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 29-ին, ժամը 12։07-ին ահազանգ է ստացել, որ Սևքար գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևքար գյուղի վարչական տարածքում:

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 14:53-ին, մարվել՝ 16:49-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում