ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 26-28-ը 43 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, հրդեհներ են բռնկվել՝
ԵրևանիԿենտրոն վարչական շրջանում՝ 2000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 200 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ,
Արագածոտնի մարզիԱշտարակ քաղաքում՝ 800 քմ, Ապարան քաղաքում՝ 500 քմ,
Գեղարքունիքի մարզիՍևան քաղաքում՝ 400 քմ,Գավառ քաղաքում՝ 3 հա, Վարդենիս քաղաքում՝ 1500 քմ, Նորատուս գյուղում՝ 6 հա,
Լոռու մարզիՎանաձոր քաղաքում՝ 1․6 հա, Ալավերդի քաղաքում՝ 4,5 հա, Ախթալա քաղաքում՝ 3․5 հա, Սպիտակ քաղաքում՝ 1 հա, Լեջան գյուղում 1 հա,
Կոտայքի մարզիԱբովյան քաղաքում՝ 2900 քմ, Չարենցավան քաղաքում՝ 2․16 հա, Եղվարդ քաղաքում՝ 5000 քմ,Գեղաշեն գյուղում՝ 1000 քմ, Նոր Գյուղ գյուղում՝ 2000 քմ,
Շիրակի մարզիԳյումրի քաղաքում՝ 1800 քմ, Բյուրակն գյուղում՝ 2 հա,
Սյունիքի մարզիՍիսիան քաղաքում՝ 3․3 հա, Գորիս քաղաքում՝ 63 հա,
Վայոց ձորի մարզիՎայք քաղաքում՝ 1 հա,
Տավուշի մարզիԻջևանքաղաքում՝ 41․7 հա,Բերդ քաղաքում՝ 500 քմ, Նոյեմբերյան քաղաքում՝ 5․05 հա, Արծվաբերդ գյուղում՝ 7․5 հա, Սևքար գյուղում՝ 2000 քմ,Պառավաքար գյուղում՝ 200 քմ տարածքներում։
Ըստ աղբյուրի՝ հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ՝ ընդհանուր մոտ 147․49 հա տարածքներում բռնկված հրդեհները: