Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում այրվել է փայտի արհեստանոցին կից տնակը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 28-ին, ժամը 05:25-ին ահազանգ է ստացել, որ Աստղաձոր գյուղի Կալերի փողոցումգտնվող փայտի արհեստանոցում հրդեհ է բռնկվել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Աստղաձոր գյուղի «Կալերի թաղ» կոչվող հատվածում այրվում է փայտի արհեստանոցին կից տնակը (մոտ 70 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:42-ին, մարվել՝ 06:42-ին: Տնակն ամբողջությամբ այրվել է։