Հասարակական

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մթերային խանութներից մեկում 6 սառնարան է այրվել

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մթերային խանութներից մեկում 6 սառնարան է այրվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 28-ին, ժաը 03։08-ին ահազանգ է ստացել, որ Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող մթերային խանութում հրդեհ է բռնկվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 04:03-ին, մարվել՝ 04:42-ին: Մյասնիկյան փողոցի թիվ 53 հասցեում գտնվող մթերային խանութում այրվել է 6 սառնարան՝ մասամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում