Հասարակական

Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում այրվել է մոտ 46 հա հնձած ցորենի արտ

1 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում այրվել է մոտ 46 հա հնձած ցորենի արտ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 27-ին, ժամը 15:44-ին ահազանգ է ստացել, որ Քարահունջ գյուղի դաշտերում այրվում է խոտածածկ տարածք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 18:15-ին, մարվել՝ 21:30-ին։

Այրվել է մոտ 46 հա հնձած ցորենի արտ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում