Պաշտոնական

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ Մոլդովայի ազգային տոնի առթիվ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի տիկին Սանդու,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մոլդովայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Վերահաստատում եմ մեր անկեղծ ցանկությունը՝ հնարավոր բոլոր ուղղություններով, տարբեր հարթակներում զարգացնելու Մոլդովայի հետ փոխշահավետ համագործակցությունը՝ խարսխված բարեկամության, վստահության, փոխադարձ հարգանքի վրա:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի տիկին Սանդու, քաջառողջություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարեկեցություն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում