Հասարակական

Փրկարարները յոթնամյա երեխային դուրս են բերել ջրանցքից

1 րոպեի ընթերցում

Փրկարարները յոթնամյա երեխային դուրս են բերել ջրանցքից

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 26-ին, ժամը 11:01-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Արցախի պողոտայի մոտ՝ ջրանցքում, երեխա կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները Ս․ Գ․-ին (ծնված 2015 թ․) դուրս են բերել ջրանցքից: Նա հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում