Պաշտոնական

Ֆինանսների նախարարի տեղակալը, ՊԵԿ նախագահը և ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետը կմեկնեն Ինդոնեզիա

1 րոպեի ընթերցում

Ֆինանսների նախարարի տեղակալը, ՊԵԿ նախագահը և ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետը կմեկնեն Ինդոնեզիա

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և Պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Հարություն Ազգալդյանը օգոստոսի 29-ից մինչեւ սեպտեմբերի 3-ը կգործուղվեն Ինդոնեզիայի Հանրապետություն (Բալի)՝ «Աջակցություն վերականգնմանը՝ հարկային թափանցիկության բարձրացման միջոցով» բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-gov.am կայքէջից:

Վարչապետը հանձնարարել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ինդոնեզիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում