Հասարակական

Արցախի և Հայաստանի միջխորհրդարանական նիստի օրակարգում ընդգրկված կլինեն արցախյան հիմնախնդրին և անվտանգությանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Արցախի և Հայաստանի միջխորհրդարանական նիստի  օրակարգում ընդգրկված կլինեն արցախյան հիմնախնդրին և անվտանգությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն օգոստոսի 26-ին խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Խորհրդարանի ղեկավարը խոսել է սեպտեմբերի 2-րդ կեսին նախատեսվող Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջխորհրդարանական նիստ գումարելու և օրակարգ ձևավորելու մասին:

Ձևավորվող օրակարգում կընդգրկվեն արցախյան հիմնախնդրին և անվտանգությանը վերաբերող հարցեր։

Քննարկվել է նաև ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի բացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը։

Խորհրդակցությանը անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի հինգ խմբակցությունների նախաձեռնությամբ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:00 –ին, Վերածննդի հրապարակում Արցախի Հանրապետության հռչակմանը նվիրված հանրահավաքի կազմակերպմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում