Հասարակական

Ստեփանակերտի թթվածնային սարքավորումների արտադրամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտի թթվածնային սարքավորումների արտադրամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի Տիգրան Մեծ 20 հասցեում գտնվող թթվածնային սարքավորումների արտադրամասում բռնկված հրդեհը այս պահի դրությամբ մեկուսացվել է, հնարավոր ռիսկային իրավիճակները կանխվել:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության բոլոր ստորաբաժանումների ներգրավմամբ իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակի վերջնական լիկվիդացման և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում