Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը երկկողմանի բաց է. Արցախի ՆԳՆ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը երկկողմանի բաց է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:

Նշվում է, որ Արցախի Հանրապետություն մտնող և դեպի ՀՀ ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունն ապահովում են ռուս խաղաղապահները:

Օգոստոսի սկզբին հայտարարվեց, որ Արցախի Բերձոր քաղաքի և Աղավնո գյուղի բնակիչներին իրենց բնակավայրերը լքելու համար ժամանակ է տրվում մինչև 2022 թ. օգոստոսի 25-ը, քանի որ Ադրբեջանն ավարտել էր Արցախը Հայաստանին կապող նոր միջանցքի իր հատվածի շինարարությունը և միջանցքը նոր երթուղի տեղափոխելու պահանջ էր ներկայացրել:

Օգոստոսի 17-ին «Ազատության» հետ զրույցում Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը հայտարարել էր, որ ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել։

Արցախի Հանրապետության խորհրդարանական 5 խմբակցությունների ղեկավարներն օգոստոսի 23-ին հանդիպել են ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատուների կողմից տրվել են պարզաբանումներ։ Մասնավորապես հղում կատարելով 2020թ․նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ նշվել է, որ նոր երթուղին ունենալու է նույն միջանցքի իրավական կարգավիճակը, և պահպանվելու են բոլոր անվտանգային բաղադրիչները՝ սկսած 5 կմ-ոց անվտանգային գոտուց մինչև ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետերի տեղակայում։

Հայերեն English Español Русский

Բուլղարիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է «Շրջակա միջավայրի մաքուր օդի մասին» օրենքում փոփոխությունները. BTA

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան