Տավուշի մարզի Աչաջուր գյուղում այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 24-ին, ժամը 16։16-ին ահազանգ է ստացել, որԱչաջուր գյուղում այրվում է խոտածածկ տարածք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 18:20-ին, մարվել՝ 18:50-ին: Այրվել է մոտ 50 հախոտածածկույթ: