Սիսիանի «Զանգեր» կոչվող տարածքում այրվել է մոտ 17 հա հնձած ցորենի արտ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն oգոստոսի 23-ին, ժամը 14։06-ին ահազանգ է ստացել, որ Սիսիանի «Զանգեր» կոչվող տարածքում այրվում է խոտածածկույթ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:38-ին, մարվել՝ 17:18-ին:
Այրվել է մոտ 17 հա հնձած ցորենի արտ։