Հասարակական

Արցախի նախագահը Խանցքում մասնակցել է մանկապատանեկան մարզահրապարակի բացման արարողությանը

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահը Խանցքում մասնակցել է մանկապատանեկան մարզահրապարակի բացման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Ասկերանի շրջանի Խանցք համայնքում մասնակցել է «Ապագա սերունդներ» բարեգործական հիմնադրամի միջոցներով կառուցված մանկապատանեկան մարզահրապարակի բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, Արայիկ Հարությունյանի խոսքով՝ համայնքի զարգացման ծրագրերը գտնվում են Կառավարության ուշադրության կենտրոնում, և գալիք տարի նախատեսված է պետական միջոցներով ասֆալտապատել դեպի համայնք տանող ճանապարհը:

Երկրի ղեկավարն այցելել է նաև Խանցքի Սուրբ Հովհաննես եկեղեցի:

Այցի ընթացքում Արայիկ Հարությունյանին ուղեկցում էին նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, նախագահի պետական խորհրդական, «Ապագա սերունդներ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Գրիգորի Գաբրիելյանցը, պաշտոնատար այլ անձինք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում