Ծիլքար-Լեռնապար ավտոճանապարհին բեռնատարի խցիկ է այրվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 22-ին, ժամը 19։27-ին ահազանգ է ստացել, որԾիլքար-Լեռնապար ավտոճանապարհին այրվում է բեռնատար։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 19։59-ին, մարվել՝ 20։26-ին։ Այրվել էDAF մակնիշի բեռնատարի խցիկը։