Հասարակական

Հրշեջները մարել են Գյումրիում բռնկված խոշոր հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Գյումրիում բռնկված խոշոր հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 22-ին, ժամը 16:20-ին ահազանգ է ստացել, որԳյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում այրվում է խոտածածկույթ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ այրվում են տանիքներ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։12-ին, մարվել՝ 17։55-ին։Այրվել են տնակի տանիքը՝ մասամբ (մոտ 20 քմ), ավտոտնակի տանիքն ամբողջությամբ (մոտ 10 քմ), մեկ այլ ավտոտնակի տանիք (մոտ 2 քմ) և 1000 քմ չոր խոտածածկույթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում