Համահայկական կրթական խորհրդաժողովը կնպաստի Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու առկա խնդիրների լուծմանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 16-21-ն Աղվերանում կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովը, որին մասնակցել են աշխարհի 21 երկրների հայկական կրթական կառույցների, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության կրթության ոլորտի շուրջ 100 ներկայացուցիչներ, անցկացվել են 8 լիագումար և մասնախմբերի 11 նիստեր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, խորհրդաժողովի փակման արարողությանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա ողջունել է մասնակից ուսուցիչներին, կրթական ոլորտի ներկայացուցիչներին և բարձր գնահատել վերջիններիս ջանքն ու նվիրումը՝ միտված Սփյուռքում հայապահպանության գործին:

«Այս խորհրդաժողովն այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս բարձրաձայնելու Սփյուռքում կրթական ոլորտի կազմակերպման և իրականացման խնդիրների մասին, կանխորոշելու ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության ուղիները։ Շարունակե՛ք Սփյուռքում հայ մանուկներին կրթելու ձեր նվիրյալ գործը՝ որպես մեր ինքնության պահպանման մարտիկներ»,-ասել է նա:

Խորհրդաժողովում ներկայացվել են Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության հիմնական ուղղությունները, արևմտահայերենին վերաբերող գիտական աշխատանքները, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի գործունեությունը, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի, «Էդիտ Պրինտ» հրատարակչության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սփյուռքի համար իրականացվող ծրագրերը, համագործակցության հնարավոր ուղիները:

Խորհրդաժողովն ամփոփվել է քննարկումների արդյունքներով պայմանավորված բանաձևի նախագծի ընդունմամբ, որն ուղղորդիչ է դառնալու ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջիկա երկու տարիների գործունեության համար: Ներկայացվել է բանաձևի դեռևս աշխատանքային տարբերակը, որը ենթակա է լրամշակման՝ բոլոր կողմերի առաջարկների և դիտողությունների հիման վրա:

Արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են տվյալ երկրում բարենպաստ քաղաքական-իրավական պայմանների առկայությանը, հայագիտական և հայրենագիտական առարկաների միասնական կրթական քաղաքականությանը, մեկօրյա և ամենօրյա դպրոցների համար ուսումնամեթոդական համալիրի՝ կրթական-առարկայական ընդհանուր չափորոշիչների, ուսումնական ծրագրերի, դասագրքերի, ուսումնաօժանդակ նյութերի բացակայությանը և այլն:

Որպես լուծում՝ ընդգծվել են մի շարք անհրաժեշտություններ, այդ թվում՝ հետամուտ լինել հայրենաճանաչությանը, հայկական ինքնության պահպանմանը, հայ դպրոցի և Հայաստան-Սփյուռք կապերի զորացմանը, ազգային, հոգևոր, բարոյական և արժանապատիվ նկարագրով հայի կրթությանն ու դաստիարակությանը, մշակել հայրենագիտական առարկաների կրթական չափորոշիչներ՝ Սփյուռքում առկա կրթական ներուժի օգտագործմամբ և տեղական կարիքների հաշվառմամբ, մշակել և իրականացնել Սփյուռքի համայնքների կարիքներին ուղղված հեռավար ձևաչափով կրթության կազմակերպման ծրագրեր (սկզբնական շրջանում առանձին կրթական ծրագրերի մոդուլների տեսքով), օգտագործել արտաքին քաղաքականության միջոցները՝ ի նպաստ հայեցի կրթության ընդլայնման և բովանդակային զարգացման, նպաստել արևմտահայերենի պահպանմանը և խրախուսել դրա գործածությունը։

Մասնակիցները խորհրդաժողովի անցկացումն ու արդյունքները դրական են գնահատել: Ըստ նրանց՝ սա փորձի փոխանակման, համագործակցության ընդլայնման լավ հնարավորություն է, ինչպես նաև խնդիրների հասցեագրման և դրանց լուծմանն ուղղված գործունեության նոր մեկնարկ:

Խորհրդաժողովը կազմակերպվում է ՀՀ կառավարության աջակցությամբ և 2 տարվա պարբերականությամբ:

Հայերեն English Français Русский Türkçe

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր