Հասարակական

Օգոստոսի 18-21-ը տեղի ունեցած 6 ՃՏՊ-ների հետևանքով տուժել է 10 մարդ. ՀՀ ԱԻՆ

1 րոպեի ընթերցում

Օգոստոսի 18-21-ը տեղի ունեցած 6 ՃՏՊ-ների հետևանքով տուժել է 10 մարդ. ՀՀ ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 18-21-ն ստացել է 6 ահազանգ՝ Հայաստանի տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ահազանգերը վերաբերել են Երևանում, Արմավիրի մարզի Էջմիածին, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում, Երևան-Երասխ և Երևան-Գյումրի ավտոճանապարհներին տեղի ունեցած ՃՏՊ-ներին։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: ՃՏՊ-ներից տուժել է 10 մարդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում