Հասարակական

Կապանում ծառին բախված ավտոմեքենայի ուղևորը մահացել է, վարորդն ու ևս մեկ ուղևոր՝ վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Կապանում ծառին բախված ավտոմեքենայի ուղևորը մահացել է, վարորդն ու ևս մեկ ուղևոր՝ վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն оգոստոսի 21-ին, ժամը 01։32-ին ահազանգ է ստացել, որ Կապան քաղաքի Հ․ Ավետիսյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան(վարորդ՝ Ս. Հ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Նշվում է, որ փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին, ուղևորներ Ռ. Հ.-ին (ծնված 1994 թ.) և Ս. Փ.-ին (ծնված 1985 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից: Տուժածներից մեկը փրկարարական ավտոմեքենայով տեղափոխվել, իսկ երկուսը հոսպիտալացվել են Կապանի բժշկական կենտրոն,որտեղ բժիշկները արձանագրել են Ռ․ Հ.-ի մահը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում