Հասարակական

Տավուշի մարզի Սևքար գյուղում անասնագոմի տանիք և մոտ 350 հակ անասնակեր է այրվել, որևէ կենդանի չի տուժել

1 րոպեի ընթերցում

Տավուշի մարզի Սևքար գյուղում անասնագոմի տանիք և մոտ 350 հակ անասնակեր է այրվել, որևէ կենդանի չի տուժել

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 21-ին, ժամը 09։04-ին ահազանգ է ստացել, որ Սևքար գյուղում այրվում է անասնագոմ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևքար գյուղի 19-րդ փողոցում գտնվող անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։52-ին, մարվել՝ 13։15-ին։ Այրվել են անասնագոմի տանիքը(մոտ 30 քմ) և մոտ 350 հակ անասնակեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից էլ հայտնում են. «Արագ արձագանքելով ստացված ահազանգին այն մասին, որ Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրի գոմերից մեկում հրդեհ է բռնկվել, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները մեկնել են դեպքի վայր։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ որևէ կենդանի չի տուժել. խոշոր եղջերավորները եղել են արոտում, իսկ երկու հորթին և մեկ խոզին հաջողվել է արագ հանել գոմից»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում