Մշակույթ

«Ռեքվիեմ»՝ նոր մոտեցմամբ. Արամ MP3-ն ու Ֆորշը երկրպագուներին են ներկայացրել նոր երգ

1 րոպեի ընթերցում

«Ռեքվիեմ»՝ նոր մոտեցմամբ. Արամ MP3-ն ու Ֆորշը երկրպագուներին են  ներկայացրել նոր երգ

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ MP3-ն ու Ֆորշը ներկայացրել են համատեղ նոր երգ. «Ռեքվիեմ»՝ իրենց պատկերացմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով երկրպագուներին տեղեկացրել է Արամ MP3-ն:

«Անասելի պատիվ էր աշխատել մեծ երաժիշտ Ֆորշի հետ: Ծնվեց «Ռեքվիեմ»-ը՝ մեր պատկերացմամբ ու փիլիսոփայությամբ: Ամեն մեկս մեր հոգում ունենք պատասխանը, թե ի՞նչ կանեինք «եթե այսօր լիներ երեկ»: Ահա իմ ու Ֆորշի, և իհա՛րկե՝ Ավետի տարբերակը»,- գրել է Արամը:

Երաժշտության հեղինակն է Ֆորշը, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը: Տեսահոլովակի ռեժիսորն է Լուսինե Մարտիրոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում