Հասարակական

Արմավիրի մարզի Վանանդ գյուղում 500 հակ անասնակերով բեռնատար է այրվել

1 րոպեի ընթերցում

Արմավիրի մարզի Վանանդ գյուղում 500 հակ անասնակերով բեռնատար է այրվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 19-ին, ժամը 09։33-ին ահազանգ է ստացել, որՎանանդ գյուղում այրվում է ЗиЛ մակնիշի բեռնատար (բեռնված անասնակերով)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 10։12-ին, մարվել՝ 16։13-ին։ Այրվել են կցորդիչով բեռնատարն ամբողջությամբ և բեռնված500 հակ անասնակերը։ Տուժածներ չկան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում