ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքով պայմանավորված որոշում է կայացվել փոխել «Երևանի օրեր Գյումրիում» միջոցառման անցկացման օրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «Երևանի օրեր Գյումրիում» միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 2-3-ը:
«Հաշվի առնելով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ցավալի իրադարձություններն ու դրանց հետևանքով արձանագրված մարդկային կորուստները՝ «Երևանի օրեր Գյումրիում» մշակութային միջոցառումների շարքը նախապես հայտարարված օգոստոսի 26-27-ի փոխարեն՝ կկայանա սեպտեմբերի 2-3-ին»,-ասված է հաղորդագրությունում: