Տարածաշրջանային

Վրաստանում աճում Է ապաստան խնդրողների թիվը. թոփ-5 երկրներ

2 րոպեի ընթերցում

Վրաստանում աճում Է ապաստան խնդրողների թիվը. թոփ-5 երկրներ

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում 2022 թվականի հունվար-հունիսին ապաստան ստանալու հայտ Է ներկայացրել 804 օտարերկրացի, ինչը 68-ով ավելի Է, քան ողջ 2021 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է ՆԳ նախարարության կայքում զետեղված նյութերում: Վրաստանում ապաստան խնդրողների թվաքանակով առաջին տեղում Ուկրաինայի քաղաքացիներն են, որին հաջորդում են Իրանի եւ Թուրքիայի քաղաքացիները:

Ռուսաստանցիները, որոնք վերջին երկու տարում առաջատարների եռյակում Էին, հայտնվել են չորրորդ դիրքում: Ընդամենը կես տարվա ընթացքում Վրաստանում ապաստանի համար դիմել Է Ուկրաինայի 368 քաղաքացի այն դեպքում, երբ ամբողջ 2021 թվականին գրանցվել Է նման ընդամենը երեք փաստ: Երկրորդ հորիզոնականում Թուրքիայի քաղաքացիներն են: Վեց ամսվա ընթացքում գրանցվել Է 96 խնդրանք, ինչը 41-ով պակաս Է 2021 թվականի ընդհանուր ցուցանիշից:

Երրորդ հորիզոնականն զբաղեցնում են Իրանի քաղաքացիները: Կես տարվա ընթացքում Վրաստանում ապաստան Է խնդրել 79 մարդ: Անցած տարվա ընթացքում 125 խնդրանք Է ստացվել Իրանի քաղաքացիներից: Ինչ վերաբարում Է Ռուսաստանի քաղաքացիներին, ապա նրանցից ստացվել Է 54 հայտ: Այդ թիվն արդեն համեմատվել Է ամբողջ 2021 թվականի ցուցանիշի հետ: Թոփ-5 երկրների վերջին հորիզոնականում, որոնց քաղաքացիներն ապաստան են խնդրում Վրաստանում, զբաղեցնում Է Եգիպտոսը: Կես տարվա ընթացքում այդպիսիք եղել են 27 հոգի: Ամբողջ 2021 թվականին ապաստան ստանալու 35 խնդրանք Է գրանցվել Եգիպտոսի քաղաքացիներից, հաղորդել Է Sputnik-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում