Հասարակական

Ոստիկանները բացահայտել են Քաջարանի ընկերություններից մեկի տարածքում կանեփ աճեցնելու դեպք

2 րոպեի ընթերցում

Ոստիկանները բացահայտել են Քաջարանի ընկերություններից մեկի տարածքում կանեփ աճեցնելու դեպք

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության ծառայողները բացահայտել են, որ Կապան քաղաքի Շահումյան փողոցի 39-ամյա մի բնակիչ Քաջարանի փակ բաժնետիրական ընկերություններից մեկի տարածքում կանեփ է աճեցրել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Կապան քաղաքի Շահումյան փողոցի 39-ամյա մի բնակիչ Քաջարանի փակ բաժնետիրական ընկերություններից մեկի տարածքում կանեփ է աճեցնում: Օգոստոսի 16-ին ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Կապանի բաժնի քրեական հետախույզները նշված ընկերության պահակետի հետնամասում հայտնաբերեցին կանեփի 6 բույս, իսկ հանդերձարանի պահարանից՝ նույն բույսից պատրաստված յուրահատուկ հոտով դեղնականաչավուն, չորացված, մանրացված զանգված: 39-ամյա տղամարդը խոստովանել է, որ բուսական զանգվածն ու կանեփի թփերը իրենն են, կանեփն ինքն է աճեցրել, մշակել՝ անձնական օգտագործման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում