Հասարակական

Ջրափրկարարները Սևանի ափ են դուրս բերել ՌԴ երկու քաղաքացու

1 րոպեի ընթերցում

Ջրափրկարարները Սևանի ափ են դուրս բերել ՌԴ երկու քաղաքացու

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 17-ին, ժամը 12։23-ին տեղեկություն է ստացել, որ Սևանա լճի 1-ինհանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներըափից մոտ 1 կմ հեռավորության վրանկատել են թեքված հեծանվանավակ, որի վրա գտնվող երկու քաղաքացիները չեն կարողանում ինքնուրույն մոտենալ ափին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ջրափրկարարները ՌԴ քաղաքացիներ Կ. Տ.-ին(ծնված 1983 թ․) և Վ․ Տ․-ին(ծնված 1996 թ․) անվնաս մոտեցրել են ափ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում