Տոկաևը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին
1 րոպեի ընթերցում
![Տոկաևը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/08/1090490.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը։
Հեռագրում Տոկաևն իր խորը վշտակցությունն է հայտնել պայթյունի հետևանքով գրանցված զոհերի, ինչպես նաև տուժածների մտերիմներին ու հարազատներին։