Հասարակական

Հրշեջները մեկուսացրել են Վայք-Զեդեա ավտոճանապարհին գազատար ավտոմեքենայում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մեկուսացրել են Վայք-Զեդեա ավտոճանապարհին գազատար ավտոմեքենայում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 16-ին, ժամը 15:00-ին ահազանգ է ստացել,որ Վայք-Զեդեա ավտոճանապարհին այրվում է գազատար ավտոմեքենա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների ևս երկու մարտական հաշվարկ։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։14-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում