Ֆասթ Կրեդիտի պարտատոմսերի տեղաբաշխումը հաջողությամբ կատարվել է «Դայմենշն» ՓԲ ընկերության կողմից

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆասթ Կրեդիտի կողմից թողարկվել էին 11.5% դրամային և 6.25% դոլարային եկամտաբերությամբ պարտատոմսեր: Պարտատոմսերի թողարկումը կատարվում է որոշակի ժամկետով դրամական միջոցներ ներգրավելու նպատակով: Ֆասթ Կրեդիտի պարտատոմսերի տեղաբաշխումը հաջողությամբ կատարվել է «Դայմենշն» ՓԲԸ-ի կողմից: Պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայի՝ Bbond հարթակում՝ ապահովելով ազատ շրջանառություն։Պարտատոմսերի գնանշումն իրականացվելու է շուկա ստեղծողի՝ «Դայմենշն» ՓԲԸ-ի կողմից, որն ունի շուկա ստեղծողի ծառայությունների արդյունավետ մատուցման փորձ:

«Ֆասթ Կրեդիտ»-ի կողմից պարտատոմսերի սեփականատերերը եռամսյա պարբերականությամբ կվճարվեն տոկոսագումարները՝ արժեկտրոնի տեսքով, իսկ ժամկետի ավարտին կստանան պարտատոմսերի անվանական արժեքը:

Պարտատոմսերի ձեռքբերումը ունի մի շարք առավելություններ՝

- Ցուցակված, իրացվելի պարտատոմսերը կարող են գնվել կամ վաճառվել բորսայական շուկայում,

- Մարման ժամկետից շուտ վաճառելու դեպքում ներդրողը միևնույն է ստանում է կուտակված տոկոսագումարները,

- Ներդրողին տալիս են հասանելիություն դեպի նախընտրած ոլորտներ և ընկերություններ,

- ՀՀ-ում ցուցակված պարտատոմսերից ստացված եկամուտներն ազատված են եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից,

- Դիվերսիֆիկացնում են ներդրումային պորտֆելը։

«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկվող կորպորատիվ արժեկտրոնային պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին հնարավոր է ծանոթանալ այստեղ:

«ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի մասին

Ֆասթ կրեդիտը գործում է 1994 թվականից և որպես «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ն 2011 թ.-ի հոկտեմբերի 14-ին գրանցվել է Կենտրոնական բանկի կողմից: Օրեցօր մեծացնելով մասնաճյուղային ցանցը՝ Ֆասթ կրեդիտն այս պահին ունի 12 մասնաճյուղ Երևանում և 16 մասնաճյուղ մարզերում։ Ընկերության բիզնես ռազմավարության մաս է կազմում հասարակության ֆինանսական ծառայություններից օգտվելու մշակույթի աճի ապահովումը, վստահելի և բարեխիղճ ֆինանսական խորհրդատուի համբավի ամրապնդումը:

«Դայմենշն» ՓԲԸ-ի մասին

Հիմնադրվելով 2018 թվականին և տրամադրելով արժեթղթերի գործառնություններով պայմանավորված, խորհրդատվական, հետազոտական և վերլուծական մի շարք ծառայություններ, Դայմենշնի նպատակն է գործել որպես հուսալի, խորաթափանց և արդյունավետ ներդրումային ծառայությունների գործընկերը Հայաստանում՝ առաջնահերթությունը տալով հաճախորդի շահերին և պահպանելով բարձր բարեվարքություն: Ընկերությունն ունի կայուն արժեքներ, բանիմաց բաժնետերեր և գործընկերների գլոբալ ցանց:

Դայմենշնը արդեն երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է հաղթող Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից AMX ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում՝

-- Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից անվանակարգում՝ 2020 թվականին:

-- Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից անվանակարգում՝ 2021 թվականին։

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

«Դայմենշն» ՓԲԸ-ի մասին ավելին իմանալու համար այցելեքկայքկամ հետևեքֆեյսբուքյան էջին։

Հայերեն English

IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը

Հուլիսի 29-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի կառավարությունն էներգետիկայի ոլորտում տագնապի դրություն է հայտարարել. Moldpres

ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագծի հանրային լսումը

ԱՄՆ-ն հստակ գիտի՝ ինչ է կատարվում Իրանի միջուկային օբյեկտում, և կարիք չկա, որ Նեթանյահուն հայտնի աշխարհին այդ մասին. Թրամփ

Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը

«Եղեգիս Ֆեսթ». Կենսաբազմազանության «թեժ կետի» պահպանությունն ու համայնքային զարգացումը՝ մեկ հարթակում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 28/07/26

Ասիական ինդեքսներն աճել են - 28/07/26