Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայրենի ժողովրդին զորակցություն է հայտնում «Սուրմալու»-ի դեպքի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբան հայրերը հավաքի ընթացքում իրենց ցավն ու զորակցություն են հայտնել հայրենի ժողովրդի՝ օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից տուժած զավակներին եւ իրենց աղոթքը վերառաքել առ Աստված, որ լույս խորանների մեջ հանգչեցնի զոհվածների հոգիները, շուտափույթ ապաքինում պարգևի վիրավորներին և ուժ ու համբերություն տա մեր հայրենակիցներին։Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Այսօր՝ Երկուշաբթի, 15 Օգոստոս 2022-ին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան վանաբնակ միաբան հայրերը հաւաք մը ունեցան Պիքֆայայի Ս. Աստուածածին Վանքէն ներս, գլխաւորութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին։

Նորին Ս. Օծութիւնը իր գոհունակութիւնը յայտնեց Ս. Աստուածածին Վանքի Ուխտի Օրուան եւ Ս. Աստուածածնայ Վերափոխման տօնին նշման մեծ թիւով հաւատացեալներու մասնակցութեան։ Ապա, ան միաբան հայրերուն կարգ մը յիշեցումներ կատարեց եւ անոնցառաքելութեան ու յառաջիկայ գործունէութեան առնչուած իր հայրական ցուցմունքներն ու թելադրանքները փոխանցեց։

Հաւաքի ընթացքին յատուկ կերպով անդրադարձ կատարուեցաւ Երեւանի «Սուրմալու» առեւտրական կեդրոնին մէջ վերջերս պատահած պայթումին, որուն հետեւանքով զոհուեցան հայորդիներ, եղան անհետ կորածներ եւ բազմաթիւ վիրաւորներ։ Միաբան հայրերը իրենց ցաւն ու զօրակցութիւնը յայտնեցին Հայրենի մեր ժողովուրդի սիրելի զաւակներուն եւ իրենց աղօթքը վերառաքեցին առ Աստուած, որ լոյս խորաններու մէջ հանգչեցնէ զոհուածներուն հոգիները, շուտափոյթ ապաքինում պարգեւէ վիրաւորներուն եւ ոյժ ու համբերութիւն տայ մեր հայրենակիցներուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն

Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը

Սոցփաթեթի ծրագիրը դադարեցվում է. ի՞նչ է առաջարկվում քաղաքացիներին

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Լատվիան կանխել է զինված անձանց կողմից առնվազն 20 անօրինական ներգաղթյալի՝ երկիր անցկացնելու փորձը

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Wildberries-ն առաջին անգամ կմասնակցի Երևանի նորաձևության շաբաթին

«Էրեբունի-Երևան 2808»-ի տոնակատարությամբ պայմանավորված՝ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն

Աշակերտուհուն հարվածած ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելուց զրկելու իրավական գործընթաց կձեռնարկվի

ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը

Կրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի․ ՄԻՊ-ը դպրոցներում տեղի ուենցած դեպքերի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացնում