Հարցազրույց

«Էնթերփրայզ Արմենիա»-ն իսպանական շուկային կներկայացնի Հայաստանում բիզնեսի առավելությունները և ներդրումային միջավայրը

9 րոպեի ընթերցում

«Էնթերփրայզ Արմենիա»-ն իսպանական շուկային կներկայացնի Հայաստանում բիզնեսի առավելությունները և ներդրումային միջավայրը

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսպանիայում «Էնթերփրայզ Արմենիա»-ի գրասենյակն իր գործունեության ընթացքում փորձելու է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ բարձրացնելու Հայաստանի ներդրումային հնարավորությունների մասին հանրային իրազեկվածության մակարդակն ու ներգրավելու նոր ներդրումներ։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Իսպանիայում «Էնթերփրայզ Արմենիա»-ի ներկայացուցիչ Լևոն Գրիգորյանը։

- Պարոն Գրիգորյան, Դուք նշանակվել եք Իսպանիայում «Էնթերփրայզ Արմենիա»-ի ներկայացուցիչ։ Նախատեսվում է Իսպանիայում բացել գրասենյակ ։ Ե՞րբ է այն պաշտոնապես սկսելու գործունեություն ծավալել։

- Մեծ պատիվ էր նշանակվել Իսպանիայում «Էնթերփրայզ Արմենիա»-ի ներկայացուցիչ։ Հունիսի վերջին իմ նշանակումից հետո Իսպանիայում «Էնթերփրայզ Արմենիա»-ի ամբողջ թիմն արդեն իսկ սկսել է աջակցել հայկական շուկայով հետաքրքրվող իսպանական ընկերություններին։

Գրասենյակի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին՝ Բարսելոնայի խորհրդանշական Casa Comalat շենքում (Avenida Diagonal 442, 3-2, 08037): Այսինքն, սեպտեմբերից սկսած մենք պատրաստ ենք ողջունել և գրկաբաց սպասում ենք հայկական շուկայով հետաքրքրված ցանկացած օտարերկրյա ձեռնարկության կամ ձեռնարկատիրոջ, ինչպես նաև ընկերությունների, որոնք պատրաստակամ են ընդլայնել իրենց գործունեությունն արտասահմանում։

- Ինչպե՞ս եք պատրաստվում ներդրումներ բերել Իսպանիայից Հայաստան։ Ինչպիսի՞ քայլեր եք նախատեսում ձեռնարկել՝ խթանելու այդ ներդրումն ու աջակցելու ներդրողներին։

- Տնտեսական դիվանագիտությունն աստիճանաբար ավելի կարևոր ու առաջնահերթ է դառնում Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականության մեջ։ Հայկական ընկերությունների միջազգայնացման ամրապնդումը և երկիր արտասահմանյան արդյունավետ ներդրումների ներգրավումը կբարձրացնի Հայաստանի տնտեսության մրցունակությունը և կխթանի մեր դիվանագիտական հարաբերությունները երրորդ երկրների հետ։

Իսպանիայի գրասենյակը կունենա աշխատանքային երկու ուղղվածություն՝ խթանել ու դյուրացնել արտաքին ներդրումները Հայաստանում և դիրքավորել «Էնթերփրայզ Արմենիա»-ն՝ որպես ներդրողների համար «մեկ պատուհան» սկզբունքով գործող ընկերություն։

Որպես Հայաստանում ներդրումների խթանմամբ զբաղվող պետական մարմնի ներկայացուցչական գրասենյակ՝ մենք կկենտրոնանանք Իսպանիայում Հայաստանի ներդրումային և բիզնես հնարավորությունների մասին իրազեկվածության բարձրացման վրա՝ նպաստելով նաև լատինաամերիկյան և իսպանական ընկերությունների ներդրումային քարտեզի վրա Հայաստանի դիրքավորմանը։

Մենք առանցքային դեր կխաղանք Իսպանիայի և Հայաստանի իշխանությունների, գործընկեր կազմակերպությունների, բիզնես ծառայությունների գրասենյակների, գործարար շրջանակների և միջազգային ընկերությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության զարգացման գործում: Այդ նպատակով սեպտեմբերից մենք ամենամսյա բիզնես միջոցառումներ կկազմակերպենք՝ նոր ներդրումներ ներգրավելու, արտահանումը խթանելու, Իսպանիայում գործարար ցանցն ընդլայնելու, Հայաստանի ներդրումային միջավայրն ու Հայաստանում բիզնես իրականացնելու առավելությունները ներկայացնելու նպատակով։ Ավելին, տարեկան առնվազն մեկ անգամ մենք Հայաստանով հետաքրքրված իսպանական ընկերությունների համար գործուղում կկազմակերպենք։

Երբ ներդրողները հետաքրքրվեն հայկական շուկայով, մենք նրանց խորհրդատվություն կտրամադրենք Հայաստանի ներդրումային օրենսդրության, կանոնակարգերի, կառավարության խթանների և պոտենցիալ ներդրումային գործընկերների վերաբերյալ։

Բացի այդ, «Էնթերփրայզ Արմենիա»-ի թիմը հետներդրումային սպասարկում կիրականացնի Հայաստանում գործող օտարերկրյա ներդրողների համար:

- Հայաստանում ներդրում անելու տեսանկյունից իսպանացի գործարարի համար հատկապես ո՞ր ոլորտն է հետաքրքրական։ Ըստ Ձեզ, Հայաստանն ի՞նչ ներուժ ունի։

- Իսպանական ընկերությունների համար հետաքրքրության հիմնական ոլորտներն են վերականգնվող էներգիան, շինարարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, գիտությունը, էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսությունը, տեքստիլը, զբոսաշրջությունը, թանկարժեք ապրանքները, դեղագործությունը և գինեգործությունը:

Հայաստանը բացառիկ աշխարհագրական դիրք ունի, որը կամրջում է արևելքն ու արևմուտքը, ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն։ Այդ պատճառով մենք պետք է աշխատենք հանուն այդպիսի նպատակի՝ ցույց տալու, որ Հայաստանը կարող է բնական հանգույց լինել տարածաշրջանի միջազգային ընկերությունների համար, քանի որ այն արտոնյալ պայմաններով լայն արտահանման շուկաների հասանելիություն ունի։

Ավելին, Հայաստանն ունի որակյալ, լավ կրթված և արդյունավետ տաղանդավոր մարդիկ ու ցածր բիզնես գներ, ինչը դժվար է գտնել Եվրոպայում։ Բացի այդ, մենք պետք է ընդգծենք օտարերկրյա ներդրողների նկատմամբ համապարփակ հարկաբյուջետային և ֆինանսական խթանների համակարգը, մակրոտնտեսական կայունությունը, հուսալի ֆինանսական հատվածը և բաց դռների քաղաքականությունը ։

- Կազմակերպության նպատակներից է օգնել հայ արտահանողներին մտնել նոր շուկաներ։ Այս համատեքստում, ի՞նչ հնարավորություններ եք տեսնում Իսպանիայում, ինչպե՞ս կարող եք օգնել հայ արտահանողներին ներկայացնելու հայկական ապրանքներն իսպանական շուկայում։

- Թեև արտահանման և ներմուծման խթանումը դուրս է«Էնթերփրայզ Արմենիա»-ի գործունեության շրջանակից, մենք նպատակ ունենք խթանել հայկական բիզնեսի ներկայությունն արտերկրում։

Հետևաբար, մենք կկազմակերպենք գործարար պատվիրակություններ, որոնք կուղեկցեն նրանց Իսպանիա այցելությունների ժամանակ և մեր բիզնես գործընկերների միջոցով կօգնեն նրանց կազմակերպել ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում, ցանցային համագործակցություն կամ B2B միջոցառումներ: Նման ծառայություններ կմատուցվեն ոչ միայն խոշոր, այլև փոքր ու միջին ընկերությունների՝ ուժեղացնելու նրանց ներկայությունն արտասահմանում։

Հայկական ընկերությունների համար հիմնական հնարավորությունները կապված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական, դեղագործական ու կոսմետիկ արտադրանքներն ու հումքային նյութերն Իսպանիա արտահանելու հետ։ Մենք կօգնենք հայկական ընկերություններին վերլուծելու բիզնես հնարավորություններն Իսպանիայում։

- Կուզե՞ք որևէ բան ավելացնել՝ կապված գրասենյակի և Ձեր աշխատանքի հետ։

- Որպես սփյուռքահայ, ես գիտակցել եմ ավելի ակտիվ ներգրավվելու կարևորությունը՝ ամրապնդելու երկրի տնտեսությունը։ Այս համատեքստում ես հուսով եմ, որ Իսպանիայի քաղաքական, տնտեսական ու կոմերցիոն իրադրության վերաբերյալ իմ տեղեկացվածությունը կարևոր դերակատարում կունենա օտարերկրյա ընկերությունների ներդրումների և հայկական ընկերությունների միջազգայնացման միջոցով երկրի տնտեսության զարգացման գործում։

Որպես միջազգային բիզնես իրավաբան՝ ես ավարտել եմ Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանի միջազգային իրավագիտության բաժինը։ 2012 թվականից աշխատել եմ պիրենեյան շուկայի լավագույն իրավական ընկերություններում, այնպիսի քաղաքներում, ինչպես՝ Նյու Յորքը, Լոնդոնը, Սան Պաուլոն, Բարսելոնան և Մադրիդը։ Ներկայում Բարսելոնայում գործող միջազգային իրավական ու խորհրդատվական GK Group Legal ընկերության կառավարման գործընկերն եմ։ Ընկերությունը շուտով գրասենյակներ է բացելու Երևանում։ Այդ պատճառով ես հաստատակամորեն որոշել եմ գործադրել իմ՝ կարիերայի ընթացքում ձեռք բերած բոլոր անհրաժեշտ որակները՝ նպաստելու Հայաստանի տնտեսական աճին։

Փաստաբանների վերապատրաստման դասընթաց՝ նվիրված վեճերի այլընտրանքային լուծման ժամանակակից մեթոդներին

Հայաստան

Փաստաբանների վերապատրաստման դասընթաց՝ նվիրված վեճերի այլընտրանքային լուծման ժամանակակից մեթոդներին

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում 2 անձի մահվան պատճառ դարձած ՀՀ ՊՆ-ի «ՅԱԿ-52» տեսակի ուսումնավարժական ինքնաթիռի վթարի վերաբերյալ

Հայաստան

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում 2 անձի մահվան պատճառ դարձած ՀՀ ՊՆ-ի «ՅԱԿ-52» տեսակի ուսումնավարժական ինքնաթիռի վթարի վերաբերյալ

Մեկնարկել է «Սևան ստարտափ սամիթ»-ը. ԲՏԱ նախարարը կարևորել է ձևավորվող մշակույթը

Հայաստան

Մեկնարկել է «Սևան ստարտափ սամիթ»-ը. ԲՏԱ նախարարը կարևորել է ձևավորվող մշակույթը

Սերգեյ Սմբատյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ամերիկյան հյուրախաղերը ձեռքբերում է համարում

Մշակույթ

Սերգեյ Սմբատյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ամերիկյան հյուրախաղերը ձեռքբերում է համարում

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ և անդամ երկրներին Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին որոշման համար

Հայաստան

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ և անդամ երկրներին Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին որոշման համար

ԵՄ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը

Քաղաքականություն

ԵՄ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը

Աբու Դաբիում կանցկացվի Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողով

Տնտեսություն

Աբու Դաբիում կանցկացվի Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողով

IDBank-ը շարունակում է «Քո կողքին» ծրագիրը

Հայաստան

IDBank-ը շարունակում է «Քո կողքին» ծրագիրը

Համերգներ, ձայնագրություններ, մենակատարների հետ համագործակցություններ. Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեց 18-րդ համերգաշրջանը

Մշակույթ

Համերգներ, ձայնագրություններ, մենակատարների հետ համագործակցություններ. Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեց 18-րդ համերգաշրջանը

Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանում ՆԱՏՕ-ի արագ տեղակայման կորպուսի հրամանատարի հետ

Հայաստան

Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանում ՆԱՏՕ-ի արագ տեղակայման կորպուսի հրամանատարի հետ

Մաշտոցի պողոտայում վնասված ծառերն ամբողջությամբ կփոխարինվեն նորերով

Երևան

Մաշտոցի պողոտայում վնասված ծառերն ամբողջությամբ կփոխարինվեն նորերով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում