Սառնակունք գյուղի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով հինգ տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 12-ին, ժամը 16։38-ին ահազանգ է ստացել, որՍառնակունք գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 24-րդ կմ-ին բախվել են «Nissan Pathfinder» (վարորդ՝ Կ․ Ա․, ծնված 1992 թ.) և «Volkswagen Touareg» (վարորդ՝ Ռ․ Ղ․, ծնված 1974 թ.) մակնիշների ավտոմեքենաները, վերջինս շրջվել է և մոտ 5 մ գլորվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Կ. Ա․-ն և ուղևոր Ա․ Ա․-ն (ծնված 1984 թ.) հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի ԲԿ։

Փրկարարները վարորդ Ռ. Ղ․-ին, ուղևորներ Ք․ Բ․-ին (ծնված 1980 թ.) և Է․ Դ․-ին (ծնված 2006 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Սիսիան քաղաքիի ԲԿ, որտեղ բժիշկները Կ. Ա-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, Ռ. Ղ․-ինը, Ա. Ա․-ինը և Ք. Բ․-ինը՝ միջին ծանրության, իսկ Է. Դ․-ինը՝ բավարար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Հայերեն Русский

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը մեծ ակնկալիքներ ունի Երևանում կայանալիք ԱԱ-ից

Ազգային ժողովի նիստ

Տիգրան Բալայանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր

Գողացված մեքենայի գույքահարկը սեփականատերը չի վճարի

ԱԺ-ն քննարկում է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև մաքսային մարմինների համագործակցության համաձայնագրի վավերացման հարցը

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Զելենսկին հայտնել է Թրամփի հետ հանդիպման նախապատրաստման մասին, շեշտել ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցության կարևորությունը

Եվրամիությունում չեն կարողացել համաձայնեցնել ռուսական գազի դեմ պատժամիջոցները

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին