Հասարակական

Ջրափրկարարները երկու քաղաքացու դուրս են բերել Սևանի ափ

1 րոպեի ընթերցում

Ջրափրկարարները երկու քաղաքացու դուրս են բերել Սևանի ափ

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 11-ին, ժամը 14։10-ին տեղեկություն է ստացել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ երկու քաղաքացիներ լողալով հեռացել են ափից մոտ 70 մետր և չեն կարողանում վերադառնալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ջրափրկարարները քաղաքացիներ Ա․ Ե․-ին (ծնված 1970 թ․) և Ն․ Ե․-ին (ծնված 1997 թ․) մոտորանավակով մոտեցրելեն ափին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում