Հիմնանորոգվում է Վարդենիս քաղաքի Խաչիկ Ստեփանյան փողոցը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության կողմից 2021 թվականին իրականացված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Խաչիկ Ստեփանյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 77 միլիոն 175 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է ճանապարհի ասֆալտապատում՝ 700 մետր երկարությամբ եւ 4900 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Կառուցվում է նաեւ միակողմանի մայթ՝ 1,5 մետր լայնությամբ եւ 700 մետր երկարությամբ, եւ աղբամանների տեղադրման կետեր։ Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Կապավոր» ՍՊԸ-ի ճանապարհաշինարարները։ Թեեւ սուբվենցիոն ծրագիրն ընդունվել է 2021 թվականին, սակայն շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է այս տարի, քանի որ նույն փողոցում «Վեոլիա աջուր» ընկերությունը ջրատարի ներքին ցանցի հիմնոնորոգման աշխատանքներ ուներ իրականացնելու։

Աշխատանքները սկսվել են այս տարվա ապրիլ ամսից եւ օգոստոսի 11-ի դրությամբ արդեն ավարտված են մոտ 60 տոկոսով։ Ըստ «Կապավոր» ՍՊԸ Վարդենիսի տեղամասի տնօրեն Գեւորգ Փոստոյանի՝ շինարարական աշխատանքները կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում։ Ծրագրի իրականացման արդյունքում Խաչիկ Ստեփանյան փողոցի բնակիչները կունենան բարեկարգ ու հիմնանորոգված փողոց, որը միաժամանակ Վարդենիս քաղաքին է կապում համայնքի 15 բնակավայրեր տանող ճանապարհը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետն ու Ղրղզստանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով

Եվրոպական ինդեքսներն աճել են - 16/10/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 16/10/26