Հասարակական

Ջրափրկարարները Սևանի ափ են դուրս բերել ՌԴ երկու քաղաքացիների

1 րոպեի ընթերցում

Ջրափրկարարները Սևանի ափ են դուրս բերել ՌԴ երկու քաղաքացիների

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն oգոստոսի 9-ին, ժամը 17։20-ինտեղեկություն է ստացել, որ Սևանա լճի 1-ինհանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներըափից մոտ 1,5-2 կմ հեռավորության վրանկատել են հեծանվանավակ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ջրափրկարարներն ափ են դուրս բերել ՌԴ քաղաքացիներ Վ․ Չ․-ին(ծնված 2001 թ․), Ս․ Ն․-ին(ծնված 1984թ․) և հեծանվանավակը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում