Հասարակական

«Stent for life». 2022 թվականին արդեն մոտ 1400 սրտի վիրահատություն է իրականացվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատական «Stent for life» ծառայությունների տրամադրման արդյունքում այս տարի արդեն մոտ 1400 սրտի վիրահատություն է իրականացվել:

Պետությունը անվճար իրականացնում է սրտի անհետաձգելի վիրահատությունների՝ Stent for life՝ կյանքեր փրկող ծրագիրը 2015 թվականից: Ծրագիրը ավելի ընդլայնվել է 2018-2019 թվականների ընթացքում, որ կրում է շարունակական բնույթ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ խորհրդատու սրտաբանության գծով, «Էրեբունի» ԲԿ սրտաբանական կլինիկայի ղեկավար Համլետ Հայրապետյան՝ ընդգծելով, որ 2015 թվականից սկսած տարեկան միջինը 2000-ից 2200 շահառու է սպասարկվել:

Մասնագետի խոսքով ծրագրի արդյունավետ շահագործման արդյունքում սրտամկանի սուր ինֆարկտից մահվան դեպքերը վերջին տարիներին նվազել են: «Եթե 2015 թվականին սրտամկանի սուր ինֆարկտից մահացությունը կազմել է 8.4 տոկոս, ապա 2021-ին՝ 3.9: Ցուցանիշի նվազմանը նպաստել են սիրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները»,- ասաց նա:

Համլետ Հայրապետյանը նշեց, որ 2018 թվականին ոչ դեղապատ ստենտը փոխարինվեց դեղապատ ստենտով, և ևս մեկ տարի անց ավելի ընդլայնվեց շահառուների ցուցակը, նաև թույլատրվեց անհետաձգելի ստենտավորում իրականացնել ոչ ST էլևացիա ունեցող հիվանդների մի մասին՝ պայմանավորված տվյալ զարկերակի առանձնահատկություններով:

Բժիշկն ընդգծում է՝ առօրյայում հաճախ քաղաքացիները պահանջում են անվճար ստենտի տեղադրում, բայց կոնկրետ այս ծրագրի դեպքում կան սահմանված բժշկական չափորոշիչներ:

«Դա սրտամկանի էլևացիան է կամ գոտևորող զարկերակի ախտահարումը. բժշկական տերմիններ են, բայց ես ստիպված եմ ասել, որ իմանան՝ չափորոշիչներ կան, որ մենք պարտավոր ենք պահպանել: Դրանցից մեկն է, երբ հիվանդության սկզբից մինչև հիվանդանոց մտնելը անցած լինի ոչ ավելի, քան 12 ժամ, և կան իրավիճակներ՝ բարդացած սրտամկանի ինֆարկտներ, երբ գործողության՝ թեկուզ անվճար գնալը ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան չանելը»,- ասաց Համլետ Հայրապետյանը

Ծրագրի մեկնարկից մինչև հիմա մոտ 14 հազար ծառայություն է մատուցվել՝ փրկելով կյանքեր: Այս տարի հուլիսի 31-ի դրությամբ արդեն իրականացվել է 1427 վիրահատություն:

ՀՀ ԱՆ հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Լիանա Բարսեղյան շեշտեց՝ եթե ծրագրի մեկնարկին՝ 2015 թվականին, «Ստենտ ֆոր լայֆ» ծրագրիբյուջեն կազմել է 950 մլն դրամ, ապա 2022-ի համար պետության կողմից նախատեսված է 1 մլրդ 650 մլն դրամ:

Ծրագիրն իրականացվում է 13 բուժհաստատությունում, որից՝ երեքը մարզային:

Գայանե Գաբոյան

Հայերեն العربية English Español Русский

Հայտնի են Գյումրու ավագանու ընտրությունների 5 ընտրատեղամասերի ամփոփ արդյունքները

Ամփոփվել են Փարաքարի 6 ընտրատեղամասերում ՏԻՄ ընտրությունների արդյունքները

ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրել է Փարաքարում և Գյումրիում ընտրությունների հետ կապված ավելի քան 300 հրապարակում

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանեց Հայաստան

«Ինտեր»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Ուդինեզե»-ին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

Ոստիկանությունը Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ հանցագործության մասին 6 հաղորդում է ուղարկել նախաքննական մարմին

Նախնական տվյալներով՝ Գյումրիում ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 42.66%-ը, Փարաքարում՝ 54.97%-ը

ՀՀ ՊՆ-ն հերքում է սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածների ուղղությամբ կրակելու մասին Ադրբեջանի ապատեղեկատվությունը

«Եվրադաշինքի» և «Մայր Հայաստանի» թեկնածուները խոսել են Գյումրիում ավագանու ընտրություններում սպասելիքներից

Գյումրիում ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություններ է մատուցում