Հասարակական

Հրշեջները Վայքում մարել են բեռնատարում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները Վայքում մարել են բեռնատարում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 8-ին, ժամը 15։53-ին ահազանգ է ստացել, որ Վայք քաղաքում՝ «Լիդեր Կոմպլեքս» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է բեռնատար ավտոմեքենա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։15-ին, մարվել՝ 16։30-ին։ Այրվել են վարորդի խցիկը՝ մասամբ, բեռնախցիկի ծածկը՝ 5 քմ և ազոտական թթվի 3 հատ 20 լիտրանոց տարա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում