Մշակույթ

«Սիմֆոնիկ Երևան» միջազգային փառատոնի շրջանակում տեղի կունենա 14 համերգ

1 րոպեի ընթերցում

«Սիմֆոնիկ Երևան» միջազգային փառատոնի շրջանակում տեղի կունենա 14 համերգ

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 12-ին ժամը 19:30-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ելույթ կունենան ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանը և դաշնակահար Անահիտ Դիլբարյանը։

Համերգի ծրագրում՝ Ալեքսանդր Թանսման՝ Սոնատին ֆագոտի և դաշնամուրի համար, Պաուլ Հինդեմիթ՝ Սոնատ ֆագոտի և դաշնամուրի համար, Կլոդ Դեբյուսի՝ Դաշնամուրի պրելյուդներ առաջին գրքից, Հենրի Դյուտիյո՝ Սարաբանդա և կորտեժ ֆագոտի և դաշնամուրի համար, Անտոնիո Տոռիանի՝ Դիվերտիսմենտ Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր» օպերայի թեմաներով ֆագոտի և դաշնամուրի համար:

Փառատոնի շրջանակում տեղի կունենա 14 համերգ՝ ներկայացնելով հարուստ երկացանկ։ Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։

Փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC, նախագահ՝ Կոնստանտին Իշխանով)։

Փառատոնի անցկացմանն աջակցում են Երևանի քաղաքապետարանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում