Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 34․8 հա տարածքում բռնկված հրդեհները

1 րոպեի ընթերցում

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 34․8 հա տարածքում բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 5-7-ը 11 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, հրդեհները բռնկվել են

Արագածոտնի մարզիԱշտարակ քաղաքում՝ 900 քմ,

Արարատի մարզիՇաղափ գյուղում՝ 1000 քմ,

Գեղարքունիքի մարզիԳավառ քաղաքում՝ 1.5 հա,

Կոտայքի մարզիԱբովյան քաղաքում՝ 1․4 հա, Եղվարդ քաղաքում՝ 2.8 հա, Առինջ գյուղում՝ 15 հա,

Սյունիքի մարզիԿաղնուտ գյուղում՝ 10 հա,

Տավուշի մարզիՆավուր գյուղում՝ 4 հա:

Ըստ աղբյուրի՝ հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ ընդհանուր մոտ34․8 հա տարածքներում բռնկված հրդեհները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում