Ապարան-Քուչակ ավտոճանապարհին շրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն oգոստոսի 4-ին, ժամը 19։31-ին ահազանգ է ստացել, որԱպարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատիցմեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ«Mercedes» մակնիշիավտոմեքենան(վարորդ՝ Ս․ Ա․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել դաշտում։
Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը ևվարորդինպատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Ապարանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրաառողջական վիճակը գնահատել են բավարար: