Կոտայքի մարզի Նոր Գյուղում 6000 հակ անասնակեր և մոտ 1000 քմ խոտածածկույթ է այրվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն оգոստոսի 3-ին, ժամը 19։07-ին ահազանգ է ստացել, որ Նոր Գյուղ գյուղի գերեզմանատան ճանապարհին այրվում է կուտակած անասնակեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
«Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 4-ին՝ ժամը07:05-ին, մարվել՝ 16։38-ին։ Նոր Գյուղ գյուղի 17-րդ փողոցում տարբեր օջախներով այրվել են մոտ 6000 հակ պահեստավորած անասնակեր,մոտ 1000 քմ խոտածածկույթ և ամառային խոհանոցի (մոտ 30 քմ) տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 10 քմ հատված»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են գյուղի 15 բնակիչ,2 ջրատարավտոմեքենա և 1 տրակտոր։