Քաղաքականություն

ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև լարվածության աճով

1 րոպեի ընթերցում

ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև լարվածության աճով

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի լարվածության աճի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրել է «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում:

«Եվրամիությունը հանձնառու է խորացնել իր ներգրավվածությունը խաղաղ գործընթացում: Մենք ներգրաված ենք տարբեր մակարդակներով: Կարևոր է թուլացնել լարվածությունը և օգտագործել պատմական հնարավորությունը շրջելու տասնամյակների հակամարտության էջը»,- գրել է նա:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում