«Օտտավիո Զինո» միջազգային օպերային 21-րդ մրցույթի լսումների փուլն անցկացվում է Երևանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և «Օտտավիո Զինո» (Ottavio Ziino) միջազգային օպերային մրցույթի նախաձեռնողների համագործակցության արդյունքում 21-րդ մրցույթի լսումներն անցկացվում են օպերային թատրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լսումները մեկնարկել են օգոստոսի 2-ին:

Նախագծի ղեկավար Լիլիթ Գաբրիելյանի խոսքով՝ «Օտտավիո Զինո» 21-րդ միջազգային լիրիկական մրցույթի լսումները Հայաստանում անցկացնելն ունի գերագույն նպատակ՝ աշխարհին տեսանելի դարձնել հայ տաղանդավոր օպերային արտիստներին, ինչպես նաև մաս կազմել նման բարձր նշանաձող սահմանած միջազգային մրցույթի։

«Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նպատակասլաց գնում է այդ ճանապարհով»,-շեշտում է նա:

2002 թվականից «Il Villaggio della Musica» մշակութային ասոցիացիան Իտալիայում՝ Հռոմում՝ մելոդրամայի հայրենիքում և բնօրրանում, հիմնադրել է «Օտտավիո Զինո» միջազգային օպերային մրցույթը, որը կրում է հայտնի դիրիժորի, ծագումով սիցիլիացի կոմպոզիտորի անունը։ Մինչ օրս մրցույթին մասնակցել է շուրջ 6000 օպերային երգիչ ամբողջ աշխարհից։ C.L.I.O.Z. -ի հաղթողների թվում են Ջեսիկա Պրատը, Մարինա Ռեբեկան, Լուչիանո Գանցին, Անժելա Նիսին, Կլաուդիո Սգուրան, Տոշակի Մուրակամին, Սիմոնե Պիացոլան և այլք:

Միջազգային օպերային մրցույթն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 20-22-ը Հռոմում՝ Ghione Theatre-ի հոյակապ միջավայրում: Ամեն տարի ժյուրիի կազմում ընդգրկվում են հեղինակավոր օպերային թատրոնների տեսուչներ և գեղարվեստական ղեկավարներ, օպերային երգիչներ և կոմպոզիտորներ:

Այս տարի ժյուրիի կազմում են Հռոմի օպերային թատրոնի տեսուչ և գեղարվեստական ղեկավար Ֆրանչեսկո Ջիամբրոն, Վարշավայի Wielki թատրոնի գլխավոր տնօրեն Վալդեմար Դաբրովսկին, Չիկագոյի թատրոնի նախկին գլխավոր տնօրեն Բրայան Դիկին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և այլք:

«Il Villaggio della Musica» մշակութային ասոցիացիան նպատակ ունի խթանել և տարածել երաժշտական մշակույթը՝ մրցույթների, համերգների, միջոցառումների, վարպետության դասերի կազմակերպման միջոցով, ինչպես նաև հնարավորություն ընձեռել երիտասարդ երաժիշտներին ներկայացնել իրենց՝ առաջարկելով նրանց փորձարկման բեմ: Ասոցիացիան հավատում է երիտասարդ երաժիշտներին, և այդ պատճառով անհրաժեշտ է համարել հիմնադրել օպերային մրցույթ՝ Հռոմում, որպեսզի նրանց հնարավորություն ընձեռվի ճանաչելի դառնալու և ցուցադրելու իրենց կարողությունները:

Հայերեն Español Français

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները