Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել արգելափակումից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 28-31-ը 5 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ահազանգներն ստացվել են Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս քաղաքներից ու Շիրակի մարզի Ամասիա գյուղից:
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։