Հասարակական

Փրկարարները ծառը հեռացրել են Զովունի գյուղի գազատար խողովակի վրայից

1 րոպեի ընթերցում

Փրկարարները ծառը հեռացրել են Զովունի գյուղի գազատար խողովակի վրայից

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 31-ին, ժամը 00։28-ին ահազանգ է ստացել, որ Զովունի գյուղի 11-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 100-7/1 տան մոտակայքում ուժեղ քամուց ծառը շրջվել է գազատար խողովակի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները ծառը հեռացրել են գազատար խողովակի վրայից և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում