Սպորտ

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան բացել է Երևանում կայանալիք համագումարի առցանց գրանցումը

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան բացել է Երևանում կայանալիք համագումարի առցանց գրանցումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) բացել է առցանց գրանցումը իր հաջորդ արտահերթ համագումարի մասնակիցների համար, որը տեղի կունենա 2022 թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է IBA-ի պաշտոնական կայքը:

Ըստ հաղորդագրության՝ Երևանում կայանալիք արտահերթ համագումարի հիմնական օրակարգն այն է, որ ազգային ֆեդերացիաները որոշեն ասոցիացիայի նոր նախագահի ընտրությունների անհրաժեշտությունը:

«Ես խրախուսում եմ բոլոր ազգային ֆեդերացիաներին գրանցվել գալիք Կոնգրեսում, քանի որ լավ կառավարման համար մեր պայքարում IBA-ը ձգտում է բացարձակ թափանցիկության, երբ խոսքը վերաբերում է այնպիսի կարևոր որոշումների, ինչպիսիք են նախագահական ընտրությունները», - ասել է IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովը:

Այն մասին, որ Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի տնօրենների խորհուրդը որոշել է, որ արտահերթ համագումարը անցկացվելու է Երևանում, հայտարարվել էր հուլիսի 15-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում