Տնտեսություն

Գեղարքունիքի մարզում հացահատիկի բերքահավաքը սկսվել է ավելի վաղ եւ ցածր արդյունքներով

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդեն մի քանի օր է, ինչ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում սկսվել է հացահատիկի բերքահավաքը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, առայժմ հնձվում են գարու արտերը, եւ հնձված առաջին հեկտարներից ապահովվում է շատ ցածր բերքատվություն՝ 12-14 ցենտներ արդյունքով։

Վարչության պետի կարծիքով՝ ցածր բերքատվության հիմնական պատճառը հուլիս ամսվա չոր ու անբարենպաստ եղանակն է, որն ազդել է նաեւ խոտհարքերի եւ արոտների բնականոն աճի վրա։ Ընդ որում, նույն պատճառով մոտ երկու շաբաթ ավելի վաղ է սկսվել հացհունձը, քանի որ խաթարվել է հացահատիկի զարգացման եւ հասունացման պրոցեսը։

«Մինչեւ հունիսի վերջին օրերը ամեն ինչ լավ էր ընթանում, հողի մեջ կար բավարար խոնավություն, կար առատ բուսածածկույթ արտերում, արոտներում ու խոտհարքերում։ Սակայն ամբողջ հուլիսի ընթացքում այդպես էլ տեղումներ չունեցանք, հասկը շատ վաղ չորացավ՝ առանց բավարար չափով հասունանալու, հատիկը չհասցրեց լիարժեք լցվել, իսկ որոշ տեղերում էլ արտերը մարդիկ հնձում են որպես անասնակեր, քանի որ հասկի վրա գրեթե հատիկ չի ձեւավորվել։ Դրա համար տնտեսություններն ավելի վաղ սկսեցին հունձը, որպեսզի հասցնեն փրկել եղած բերքը։ Նմանապես շատ արագ չորանում է եղած խոտը, որը փրկելու համար պետք է արագացնել բերքահավաքը։ Ցորենի բերքահավաքն էլ շուտով կսկսվի, սակայն այդ ուղղությամբ էլ հուսադրող բան գրեթե չունենք»,-ներկայացրեց Մարտին Պետրոսյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն խաղաղության պայմանագրի ստորագրման. ԱԳ նախարար

Անհրաժեշտ է ցուցաբերել քաղաքական կամք և ցանկություն՝ պահպանելու հայ-ռուսական սերտ հարաբերությունների խորը հիմքերը. Կոպիրկին

Պուտինը շքերթի ժամանակ բարձր է գնահատել բոլոր նախկին խորհրդային հանրապետությունների ներդրումը հաղթանակում

Հիբրիդային պատերազմի մասին խոսակցությունները նոր չեն, դրա մասին խոսվում է 2018-ից. ԱԽ քարտուղար

Մոսկվայում անցկացվում է Հաղթանակի օրվա 80-ամյակին նվիրված շքերթը

Ադրբեջանի ներկայացրած խախտումների վերաբերյալ հետաքննության արդյունքում պարզվել է՝ հայկական կողմը հրադադարը չի խախտել. ԱԽ քարտուղար

ՀՀ նախագահը Մայիսի 9-ի ուղերձում ընդգծել է խաղաղության պահպանման կարևորությունը

Վարչապետը Մայիսի 9-ի ուղերձում վերահաստատել է խաղաղության ուղով շարժվելու Հայաստանի հանձնառությունը

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանը ես եմ» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. ապրիլ, 2025

ՀՀ բարձրաստիճան ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին