1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ղեկավար անձինք, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ծաղիկներ խոնարհեցին Անհայտ զինվորի հուշարձանին ու անմար կրակի մոտ՝ ոգեկոչելով ֆաշիզմի դեմ մղված պայքարում հերոսաբար ընկածների հիշատակը։