Հրշեջները մեկուսացրել են Նոր Արեշում բռնկված հրդեհը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 27-ի ժամը 18։48-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Արեշի 7-րդ փողոցում գտնվող չշահագործվող շինության տանիքում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 19։20-ին։