Հասարակական

Փրկարարները քաղաքացու դի են դուրս բերել Քանաքեռ ՀԷԿ-ի ջրավազանից

1 րոպեի ընթերցում

Փրկարարները քաղաքացու դի են դուրս բերել Քանաքեռ ՀԷԿ-ի ջրավազանից

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 26-ին, ժամը 16:10-ին տեղեկություն է ստացել, որ ԵրևանիՔանաքեռ ՀԷԿ-ի ջրավազանում դի է նկատվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ ջրասուզակով:

Ըստ աղբյուրի՝ 1.5 ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները ճոպանի միջոցով Հ. Մ.-ի (ծնված 1955 թ․) դին դուրս են բերել ջրավազանից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում